12:17
Չինաստանը մտադիր է 100 հատ Sukhoi Superjet ինքնաթիռ գնել

Ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող ռուսական Sukhoi ընկերությունը կարող է խոշոր գործարք կնքել Չինաստանի հետ, որի շրջանակներում այդ երկիր կմատակարարվի 100 հատ Sukhoi Superjet քաղաքացիական ինքնաթիռ, այս մասին հայտնում է vedomosti.ru-ն՝ չինական մամուլի հղումով։

Նշվում է, որ վաճառվելիք ինքնաթիռները կհավաքվեն հենց Չինաստանում՝ Չժենչժոու քաղաքում։


Կայանալիք գործարքի վերաբերյալ հուշագիրը 1 տարվա բանակցություններից հետո արդեն ստորագրվել է չինական մի շարք ընկերությունների՝ Henan Oberoi Aircraft Company-ի, China Tianli Aviation Technology Co.-ի և Shanghai Yuan Fei Aviation Technology Сompany-ի հետ։

Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 3.5 մլրդ դոլար, իսկ ինքնաթիռների վերջնական գինը (այն տատանվում է 35.4 - 36.2 մլն դոլարի սահմաններում) կախված կլինի նրանից, թե ռուսական կողմը որքան զեղչ կանի։
tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 309 | | -Ավելացվել է՝ 26.03.2014/12:17
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն