17:53
Չիպսի տուփի մեջ ոչ թե չիպս էր, այլ 100 տոկոսանոց...

Blognews.am


Այս չիպսի փաթեթի վրա գրված էր, որ այն պարունակում է 100 տոկոսանոց բրիտանական կարտոֆիլ։ Երբ Ռիչարդ Բութմենը բացեց չիպսի տուփը, անմիջապես պարզ դարձավ, որ այս գրառումը 100 տոկոսանոց ճշմարտություն էր։ Բանն այն է, որ փաթեթի մեջ ոչ թե բրիտանական բարձրորակ կարտոֆիլից պատրաստված չիպս էր, այլ չիպսի հիմնական բաղադրատարրը՝ հում կարտոֆիլը։

Բութմենն առանձանապես չէր նեղվել, որ չիպս ուտելու իր փափագն այդպես էլ անկատար մնաց։ Նա ու նրա ընկերները դժվար թե այդքան լիաթոք ծիծաղեին, եթե տուփի մեջ չիպս լիներ։ Նա լուսանկարեց մեկ կարտոֆիլով լի փաթեթը ու լուսանկարը տեղադրեց սոցցանցում։ Լուսանկարն այնքան մեծ տարածում գտավ ինտերնետում, որ բրիտանական կայքերից մեկը՝ BT.com-ը, որոշեց հարցազրույց անցկացնել Բութմենի հետ։

Սոցցանցում բարձրացած աղմուկից հետո «Aldi» ընկերությունը, որը հանդիասնում է այս չիպսի արտադրողը, հրապարակայնորեն ներողություն է խնդրել պրն. Բութմենից պատճառված վնասի համար։ Ընկերության աշխատակիցները նաև առաջարկել են փոխհատուցել ծախսը, եթե Բութմենը պահպանել է դրամարկղային կտրոնը։

 

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 358 | | -Ավելացվել է՝ 26.03.2015/17:53
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն