
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
“Իմ սիրելի թխահերը”, “Կայսր”, “Սիրահարված տաքսիստը”, “Հատուցում”, “Ոստիկաններ”, “Խաղից դուրս”, “Սպանված աղավնի”, “Գարեգին Նժդեհ”. ներկայացումների, սերիալների, ֆիլմերի այս ցանկը, որտեղ դերեր է կերտել Դավիթ Թադեւոսյանը, շարունակվում է մինչեւ “Հարազատ թշնամի”, որում այս շրջանում զբաղված է դերասանը, եւ վստահաբար կընդլայնվի, քանի որ ոչ թե նա է ընտրել այս ասպարեզը, այլ դերասանությունն է ընտրել իրեն:): Արվեստի, մարմնավորած կերպարների, ընտանիքի մասին Դավիթը զրուցել է BRAVO.am-ի հետ: -Հանրաճանաչ դառնալուց հետո արդյոք փոխվե՞լ է Ձեր կյանքը:
-Սերիալը բավական շատ ժամանակ է խլում հիմնականում նրանցից, ովքեր գլխավոր դեր են կերտում: Օրվա մեծ մասը նկարահանման մեջ եմ, ավելի շատ լինում եմ Սպոյի կերպարում, քան իմ. ժամանակս Դավիթին է խլում: Իսկապես գալիս է այնպիսի պահ, երբ ինձ կարոտում եմ: Իսկ տալիս է շատ կարեւոր մի բան` միշտ ընթացքի մեջ եմ, անընդմեջ զբաղվում եմ իմ աշխատանքով: -Երկրպագուհիների բանակ ունեք, խնդիրներ չե՞ն առաջանում ընտանիքում:):
-Վստահ կարող եմ ասել, որ սիրում եմ եւ ինձ հոգեհարազատ է այն ամենն, ինչ կապված է արվեստի հետ: Ամեն օր ապրում եմ այդ ամենով. արվեստն իմ մեջ է, արվեստով եմ ոգեշնչվում եւ առաջ շարժվում: -Ռոմանտիկ մարդու տպավորություն եք ստեղծել, որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը:
-Բավական ռոմանտիկ եմ, կարծում եմ` կինս էլ կհաստատի: Համեմատելով սերիալի Սպոյի հետ` կարող եմ ասել, որ ես ավելի ռոմանտիկ եմ, քան նա:): Սիրում եմ գժություններ անել, հետաքրքիր անակնկալներ, նվերներ մատուցել:
-Իմ կյանքի ամենամեծ նվերը տղաս է: Շատ եմ անակնկալներ արել, այնքան շատ, որ հիմա կդժվարանամ հիշել: Երբ դեռ ընկերություն էինք անում կնոջս հետ, իրենց տան մուտքն ամբողջովին ծաղիկներով է պատել:): Բնավորությանս համաձայն` նվերներ եմ մատուցում սովորական օրերին, եւ ոչ թե տոնական:
-Իրականում այդքան կոպիտ չեմ եւ չեմ կարծում, որ կնոջ հետ կարելի է կոպիտ վարվել: Երբ կա փոխադարձ հարգանք եւ սեր, յուրաքանչյուր խնդիր կարող ես հաղթահարել: -Ձեր եւ Սպոյի միջեւ տարբերություններն ակնհայտ են, ինչպե՞ս եք ստանում անհրաժեշտ տրամադրությունը նկարահանման հրապարակում:
-Մեր աշխատանքն է ճիշտ ժամանակին կենտրոնանալ եւ մտնել կերպարի մեջ: Կա նաեւ շատ կարեւոր մեկ հանգամանք. դերասանը պետք է կարողանա ցույց տալ կերպարի ոչ միայն վատ կողմը, այլ նաեւ ընդգծի լավը: Կարծում եմ՝ միանշանակ բացասական եւ դրական կերպարներ չեն լինում, միայն հեքիաթներում է այդպես:
-Կախված է նրանից, թե նախագծերը երբ են սկսվում եւ ավարտվում: Լինում են դեպքեր, երբ 2 օրվա մեջ պետք է կերպարանափոխվես: Այդ հարցում անհրաժեշտ է վարպետություն, որպեսզի անցումը մյուս դերին ավելի հեշտ լինի: ![]() Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|