19:36
Դերասանուհի Էմմա Մանուկյանը հղի վիճակում «հայտնվել է» հոգեբուժարանում

Դերասանուհի Էմմա Մանուկյանն արդեն  մի քանի շաբաթ է, ինչ նկարահանվում է «Անցյալի ստվերները» հեռուստասերիալում, որտեղ հղի վիճակում հոգեբուժարանում է հայտնվել: Նոր կերպարի մասին խոսելիս նա նշեց, որ այն տարբերվում է նախորդներից: Ըստ դերասանուհու՝ միանգամից համաձայնել է ներկայանալ այդ կերպարով. «Իմ խաղացած խելոք ու բարի աղջկա կերպարներից հետո նման կերպար խաղալը բավականին հետաքրքիր է»:

Էմմայի  փոխանցմամբ` հոգեբուժարանում հայտնված աղջկա կերպար կերտելը բավականին էներգիա է խլում ու այնքան էլ հեշտ չէ: «Անհավասարակշռված մարդու դեր խաղալու պարագայում արտահայտչամիջոցները շատ են: Անկախ հիվանդությունից, իմ հերոսուհին բավականին առողջ է դատում իր երեխայի հետ կապված ամեն բան. մայրական բնազդը շատ առողջ է նրա մեջ, նույնիսկ մարդկանց կողքով այնպես է անցնում, որ ոչ ոք իրեն չդիպչի ու չվնասի փոքրիկին»,- ասաց Էմման` ավելացնելով, որ իրական կյանքում բալիկի չի սպասում:

Դերասանուհին շատ հաճույքով է կերտում իր նոր կերպարը, թեև, իր կարծիքով, սա այն կերպարներից է, որտեղ իրենից ոչինչ չկա. «Նկարահանման սկզբում մտնում եմ կերպարի մեջ, իսկ ավարտից հետո վերադառնում եմ իրական կյանք: Այդ առումով լրիվ ուրիշ աշխարհ ու դերասանական նոր գույներ են բացահայտվում»:

Մի քանի ամսից Էմման կներկայանա նոր ներկայացմամբ, որի ռեժիսորը Սաթենիկ Մաթևոսյանն է: Այն լինելու է կին-տղամարդ հարաբերությւոնների մասին, որտեղ Էմման հանդես է գալու ամուսնու` Կամերային երաժշտական թատրոնի դերասան Վիլեն Սարգսյանի հետ:

 

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 287 | | -Ավելացվել է՝ 18.03.2014/19:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն