17:04
ԴԵՍԻՄԱՆ ՆՎԱՃՎԱԾ Է.«ՌԵԱԼ» - «ԱՏԼԵՏԻԿՈ»՝ 4:1

Սա էր Դեսիմա կոչվածը: Սա էր այն հաղթանակը, որին ես՝ «Ռեալի» երկրպագուս շատ էի սպասել: Սա սովորական հաղթանակ չէր: Գիտակցելով, որ «Ռեալը» 2002 թվականից չէր հաղթել ՉԼ գավաթ, դարձնում է այս հաղթանակը ավելի կարևոր: Իրոք ուրախ եմ, որ կարողացա ականատես լինել այս հաղթանակին: Սա պատմություն է: Սա «Ռեալի» 10-րդ ՉԼ գավաթն էր: «Ռեալի» ճանապարհին շատ ակումբներ էին կանգնում: Վերջին տարիներին «Ռեալին» խանգարում էին «Բավարիան» ու «Բորուսիան»: Դիտելով ֆանտաստիկ հանդիպում՝ գիտակցելով, որ այդպիսի խաղով պարտվում է քո թիմը 0-1 հաշվով «Ատլետիկոյին». ովքեր, չեմ վախենա ասել, որ «կեղտոտ» էին խաղում, մնում է միայն մեկ բան անել՝  Աստծուց միայն մեկ բան խնդրել՝ գոլ: Գոլ, որը «Ռեալին» շանս կտար խաղալու ու հաղթելու լրացուցիչ ժամանակում: Եվ ահա, մեր փրկիչը՝ Ռամոսը, կրկին արեց դա: Դա ֆանտաստիկ էր: Գիտակցելով, որ քո հետ միասին Երկրի տարբեր ծայրասմասերում հավաքված «Ռեալի» երկրպագուները՝ գոռալով, ուրախանալով տոնում են Ռամոսի գնդակը...Դա անհավանական զգացմունք է: Լրացուցիչ ժամանակում «Ռեալի» ֆուտբոլիստները գիտակցում էին, որ պետք է զգույշ լինել, բայց պաշպանվել նույնպես նրանք չէին ցանկանում: Դի Մարիան, իմ կարծիքով՝ լավագույնն էր այս հանդիպումում: Նա միացրեց իր շարժիչը ու գործի դրեց իր դրիբլինգը՝ քանդելով մրցակցի ողջ պաշտապանությունը, հարվածեց դարպասին: Կուրտուան հետ մղեց գնդակը ուղիղ Բեյլի վրա , ով խփեց գնդակ: Գնդակ, որը վստահություն տվեց «Ռեալին»: Բեյլը, ով երևում էր, որ տանջվում է, աշխատում է, բայց նրա մոտ հարվածնեևը չէին ստացվում: Բայց, հենց դրա համար էր «Ռեալը» վճարել 100 մլն եվրո: Նա հաղթական գնդակ խփեց «Բարսելոնային» Իսպանիայի գավաթում, ու կարևոր գնդակ խփեց եզրափակչում: 110-րդ րոպեն էր, երբ «Լա Դեսիման» վերջապես «հնազանդվեց» «Ռեալին»: Դրանից հետո հետևեցին Մարսելոյի ու Ռոնալդուի գոլերը: Ռոնալդուն ռեկորդ խփեց ՉԼ մեկ մրաշրջանում խփած գնդակներվ: Նրան, միանշանակ, հավասարը չկա այս տարի: Վերջում միայն ասեմ՝ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՄԱԴՐԻԴԻՍՏ ԵՄ: Կարող ենք հանգիստ ասել՝ ԴԵՍԻՄԱՆ ՆՎԱՃՎԱԾ Է:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 402 | Աղբյուր՝ ArmLur.ru | -Ավելացվել է՝ 25.05.2014/17:04
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն