15:05
Դեւիդ Բեքհեմը կնոջից վերցրել է վարորդական իրավունքը
Ճանաչված ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը կնոջից՝ հայտնի դիզայներ եւ նախկին երգչուհի Վիկտորիա Բեքհեմից վերցրել է վարորդական իրավունքը:

Դեւիդը նկատել է, որ Վիկտորիան անփութորեն է մեքենա վարում: «Spice girl» խմբի նախկին անդամը երթեւեկելիս անընդհատ խոսում է հեռախոսով: Նախ Բեքհեմը կնոջը խիստ զգուշացում է կատարել եւ արգելել է իր հետ երեխաներին ավտոմեքենա նստեցնել:

Վիկտորիան լուրջ չի ընդունել այդ ամենը, ինչի արդյունքում Դեւիդն անցել է ծայրահեղ միջոցի. կնոջից վերցրել է մեքենայի բանալիներն ու վարորդական իրավունքը: Հիմա Վիկտորիային եւ երեխաներին քաղաքում փոխադրում է բացառապես վարձու վարորդը:

News.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 311 | | -Ավելացվել է՝ 12.03.2014/15:05
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն