11:43
Դիանա Գրիգորյանի ֆրանսիական ճամփորդությունն ու հագեցած հանգիստը

Սցենարիստ Դիանա Գրիգորյանն այս օրերին Ֆրանսիայում է, որտեղ առաջին անգամ է: ESem.am-ի հետ զրույցում Դիանան մեծ ոգևորությամբ պատմեց տպավորությունների մասին: Նա հյուրընկալվել է իրեն շատ մտերիմ մի ընտանիքի, որի անդամներն ամեն բան արել են Դիանայի օրերը հետաքրքիր և հագեցած կազմակերպելու համար, և նա ոչ մի օր ուղղակի չի անցկացրել: 

«Երբ նստեցինք նավ, նավապետի հետ սկսեցինք խոսել, իմացավ, որ ես Հայաստանից եմ, ասաց, որ շատ է սիրում «Մայրիկ» ֆիլմը, ինքն իրեն ամուր մարդ է համարում, սակայն այդ ֆիլմը դիտելիս լացել է և սկսել ատել թուրքին: Ինձ համար դա շատ հուզիչ էր»,- նշեց Դիանան և ընդգծեց, որ շատ է տպավորվել դրանով: 

«Փարիզում Էյֆելյան աշտարակը գերեց ինձ իր խորհրդավորությամբ, բայց երբ մտա Լուվր բոլորովին այլ տպավորություններ էին: Սկսած բույրից ամեն ինչ շատ տրամադրող էր: Անկախ քեզնից հուզվում ես: Ես մանկան պես թռչկոտում էի, երկար նայում էի նկարները,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում ամեն ինչ կա, բայց Լուվր չունենք: -Ես նախապես համակարգչով նայել և ընտրել էի, թե որտեղ կլինեմ, քանի որ ամեն տեղ չէի հասցնի լինել»: Դիանայի խոսքով` Իֆ ամրոցը ևս շատ խորհրդավոր ու հրաշալի էր: 

Դիանան նշեց, որ փոքրիկներին իր հետ չի տարել, քանի որ համարձակությունը թույլ չի տվել միայնակ ճամփորդության մեկնել նրանց հետ: «Ես այստեղի Դինեյ Լենդն եմ տեսել և ինձ չեմ ներում, որ իմ աչքերը տեսել են այն, բալիկներինս` ոչ: Գիտեմ, որ սա նույնն է, ինչ ԱՄՆ-ում, և ինձ սփոփում եմ, քանի որ մայիսի 25-ին երեխաներս իրենց հայրիկի հետ երկու շաբաթով գնալու են ԱՄՆ, ես հանգիստ եմ, որ մեկ ամսվա տարբերությամբ իրենք  կտեսնեն այդ ամենը,- ասաց Դիանան` շեշտելով, որ խենթի պես կարոտել է: -Հիմա արդեն շնչահեղձ եմ լինում, ուզում եմ վերադառնալ, որովհետև շատ  կարոտել եմ ընտանիքս, քաղաքս»: 

Ֆրանսիայում անցկացրած օրերին Դիանան նշել է նաև ծննդյան տարեդարձը: Սցենարիստը նշեց, որ առաջին անգամ էր, որ ինքը տարեդարձը նշում էր հայրենիքից հեռու` առանց ընտանիքի, սակայն իր մտերիմները հնարավորն արել են, որ նա ուրախ տոնի տարեդարձը: «Ամեն օր անակնկալ կա ինձ համար: Տարեդարձիս օրը յուրաքանչյուրն իր կողմից  նվեր տվեց ինձ: Շատ  հաճելի էր: Այդ օրը գնացինք  Լիոնի ամենամեծ եկեղեցին: Շատ խորհրդավոր է, որ մինչ ծնունդիդ արարողությանը»,- ասաց նա` հավելելով, որ օրը շարունակել են տեղի բարձրակարգ ռեստորաններից մեկում:

Սցենարիստը Հայաստանում կլինի երկու օրից:

 

 

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 400 | Աղբյուր՝ Esem.am | -Ավելացվել է՝ 17.04.2014/11:43
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն