12:45
Դիեգո Սիմեոնե. Մինչեւ առաջին գոլը մահացու ֆուտբոլ էր

Մադրիդի «Ալթտիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ կամային հաղթանակը, որն իսպանացիներին դուրս բերեց եզրափակիչ:

«Անցկացրինք շատ գրագետ խաղ: Եզրափակիչ դուրս գալու համար արեցինք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմանում էր եւ արժանացանք այդ ուղեգրին այնպես, ինչպես «Ռեալը»: Տորեսը բացեց հաշիվը, բայց մենք գիտեինք, որ մեր յուրաքանչյուր գոլ երկուսի արժեք է ունենալու: Մեծ աշխատանք կատարեցինք կորցրածը հետ բերելու համար:

Այսօրվա արդյունքը կոլեկտիվ լուրջ աշխատանքի արդյունք է: Օգտվեցինք կախարդական եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Տակտիկայի տեսանկյունից, մինչեւ առաջին գոլն ընթնաում էր մահացու ֆուտբոլ: Դրանից հետո խաղը բացվեց, բայց մենք կարողացանք շատ արագ վերականգնել հավասարությունը: Իսկ թե խաղից հետո ինչ ինձ ասեց Մոուրինյոն, դա գաղտնիք է»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Լիսաբոնի «Դա Լուշ» ստադինում կայանալիք եզրափակիչում Սիմեոնեի թիմը հանդիպելու է Մադրիդի «Ռեալին»: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում կմրցեն նույն քաղաքը ներկայացնող 2 թիմեր:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 340 | Աղբյուր՝ News.Am Sport | -Ավելացվել է՝ 01.05.2014/12:45
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն