
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Չեմպիոնների լիգայի հերթական տուրում «Բազելը» ընդունում էր Մադրիդի «Ռեալին»: Պետք է նշել, որ այս հանդիպումը «Ռեալի» համար վերջին շաբաթների ընթացքում ամենաբարդը ստացվեց: Տան տերերը երկրորդ խաղակեսի երկրորդ հատվածում տիրում էին գնդակին, վտանգավոր պահեր ստեղծում, սակայն չէին իրացնում դրանք: Անխոս, «Բազելին» շատ օգնեց իրենց երկրպագուների աջակցությունը: «Սանկտ-Յակոբ Պարկում» հիանալի մթնոլորտ էր տիրում: Այնուամենայնիվ, Ռոնալդուի խփած բավականին գեղեցիկ գոլի շնորհիվ «Ռեալը» այդ բարդ խաղում կարողանում է հաղթանակ տոնել: «Արքայական» ակումբի կազմից անհրաժեշտ է առանձնացնել դարպասապահ Կեյլոր Նավասին, ով փրկեց թիմին վերահաս գոլից: Իսկոյին գովելը արդեն սովորություն է դառնում: Իսպանացին ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել ու ամրապնդվել «սերուցքայինների» մեկնարկային կազմում: Նշենք նաև մեկ այլ փաստ. Ռոնալդուն հավասարվեց գոլերի քանակով «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլին: Նրանք հաջողության են հասել 71 անգամ: Այսպիսով, «Ռեալը» վերդառնում է Մադրիդ, որպեսզի պատրաստվի «Մալագայի» դեմ խաղին: «Բազել» - «Ռեալ Մադրիդ»` 0-1 Գոլեր` Ռոնալդու Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|