18:15
Դուբայը մտադիր է կրկնակի ավելացնել հյուրանոցային համարների քանակը

 

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաք Դուբայը մտադիր է մինչև 2020թ. գրեթե կրկնակի ավելացնել հյուրանոցային համարների քանակը, քանի որ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսին ընդառաջ, գրում է vestifinance.ru-ն։
 
Էմիրությունները, որոնք արդեն 110 մլրդ դոլար են կորցրել Մերձավոր Արևելքի կոմերցիոն և զվարճանքների կենտրոնի վերածվելու համար, հույս ունեն տասնամյակի վերջին ավելացնել զբոսաշրջիկների ամենամյա հոսքը՝ հասցնելով 20 մլն-ի, նշել է Dubai Tourism and Commerce Marketing (DTCM) ընկերության գլխավոր տնօրեն Հելալ Սաիդ Ալմարին։
 
Այդ ամենին հասնելու համար, Դուբայը պետք է ավելացնի հյուրանոցահամարները մինչև 160.000-ի, որոնցից շատերը կլինեն լյուքս դասի, ընդգծել է Ալմարին։
 
Դուբայն ԱՄԷ-ի 7 շրջաններից մեկն է, նախորդ տարի այն գրավել է 11 մլն զբոսաշրջիկի, ինչը 11%-ով ավելի է 2012թ.-ի ցուցանիշից։ Դա նպաստել է տնտեսական աճի տեմպերի արագացմանը՝ մինչև 4.9%, որը դարձել է ամենաբարձրը վերջին 6 տարվա ընթացքում։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 313 | | -Ավելացվել է՝ 18.03.2014/18:15
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն