14:32
Եղանակային պայմանների հետ կապված երկուշաբթի օրը դասեր տեղի չեն ունենա

Երկուշաբթի օրը՝ մարտի 31-ին ուսումնական հաստատություններում դասընթացներ տեղի չեն ունենա կապված եղանակային վատթար պայմանների հետ:

Այդ մասին հայտարարություն է տեղադրել facebook-յան իր պաշտոնական էջում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա:

Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:»

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 554 | | -Ավելացվել է՝ 30.03.2014/14:32
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն