
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
ԵՊՀ-ի տասնյակ աշխատակիցներ այսօրվանից համալրել են գործազուրկների շարքը: Խնդիրը կայանում է նրանում, որ համալսարանի ղեկավարությունը որոշել է բուհի անվտանգության համակարգը մասնավորեցնել: Անվտանգության աշխատակիցների հետ պայմանագիրը բուհի ղեկավարությունը դադարեցրել է: Այսուհետ անվտանգությունը ուսումնական հաստատությունում իրականացնելու է «Լեգեոն» կազմակերպությունը: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Միշա Քուրդօղլյանը: «Հիմա մենք արդեն գործազուրկ ենք, պրծավ: Մեզ հետ պայմանագիր չեն կնքել, կա արդեն ազատման հրամանագիրը, բոլորս էլ գործազուրկ ենք»,- ասաց Միշա Քուրդօղլյանը: Անվտանգության 70 աշխատակիցներից շուրջ 65-ը նոր «Լեգեոն» կազմակերպության հետ պայմանագիր կնքել չեն ցանկացել: «Մյուսները` մոտ հինգ- վեց հոգի, ուզեցին, հիմա աշխատում են: Ոչ մի բան չցանկացան անել, ոչ մի փոփոխություն չեղավ: Իրանք էլ նյութական վատ վիճակում են, ընտանիք ունեն, դրա համար էլ ստիպված եղան մնալ եւ աշխատել»,- պատմեց Մ. Քուրդօղլյանը: «Պատճառը կառավարությունն էր, այդ հարցը քննարկվեց նաեւ ԱԺ-ում եւ ընդունեցին իրանց ուզածով, մեզ էլ գործազուրկ դարձրեցին»,- նշեց նախկին աշխատակիցը: Մեր հարցին, թե ԵՊՀ-ի ղեկավարությունը չփորձեց ինչ-որ կերպ միջամտել, Մ. Քուրդօղլյանը ասաց հետեւյալը. «Չգիտեմ, չեմ կարծում, իրանք էլ վերադաս ունեն, այնպես որ իրանց գործը արեցին` 60-ից ավելի մարդու թողեցին դուրսը»: Նախկին աշխատակցի խոսքով` անվտանգության համակարգում աշխատողների մեծ մասը 60 անց մարդիկ եւ այլ աշխատանք գտնել դժվար թե կարողանան: Իսկ «Լեգեոն» կազմակերպության հետ պայմանագիր կնքել եւ աշխատանքի անցնել չեն ցանկացել, որովհետեւ պայմանները նորմալ չեն եղել: «Նրանց պայմանները ուրիշ են, վերաբերմունքը եւս, մենք մեծահասակ ենք: 14 ժամ պետք է աշխատենք, եւ տալիս են 60 հազար դրամ աշխատավարձ, եթե գումարում ենք այդ բոլոր ժամերը իրար, մենք պետք է շաբաթական 48 ժամ աշխատենք»: Իսկ մինչեւ աշխատանքից ազատվելը անվտանգության աշխատակիցները ստացել են մոտ 100 հազար դրամ աշխատավարձ, որի մեջ մտել է նաեւ պարեկային ծառայության դիմաց կատարած աշխատանքի վարձատրությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ բուհի անվտանգության պետ Իոսիֆ Ավագյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ աշխատանքից հեռացման դեպքում պետք է վերջնահաշվարկ կատարեն, իսկ այս դեպքում նրանք մարդկանց համոզում են, որ ցածր աշխատավարձով գնան ու մտնեն մասնավոր ընկերություն, որ չվճարվի վերջնահաշվարկի գումարը: Պետք է նշեմ, որ անգամ սպառնացել են, շանտաժ են արել մեր դեմ: Սպառնացողներից մեկն էլ մեր աշխատակազմի ղեկավար պարոն Ղարիբյանն էր, իբր քրեական գործ կհարուցի մեր դեմ սաբոտաժի համար, սակայն նա անգամ չի հասկանում այդ խոսքի իմաստը»: Մեզ հայտնի դարձավ, որ Իոսիֆ Ավագյանը եւս աշխատանքից հեռացել է: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|