14:35
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ հայտնաբերել են փամփուշտներ

Մայիսի 2-ին, ժամը 08.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1966 թ. ծնված Տիգրան Վ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 3 փամփուշտ: Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի հատուկ զննման գոտուց Տիգրան Վ.-ին բերման է ենթարկել գծային բաժին: Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 260 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 05.05.2014/14:35
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն