08:18
Երևանում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջը
ապրիլի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Ամիրյան-Եզնիկ Կողբացի փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 25-ամյա Էդգար Մարտիրոսյանը իր կողմից վարած Renault մակնիշի 34 VS 176 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն` Երևանի բնակչուհի, 56-ամյա Նարինե Բաղրամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը բժշկական օգնություն է ցուցաբերել կնոջը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադի Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 319 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 01.05.2014/08:18
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն