
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Նորք Մարաշում, մարտի 21-ին, Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանին ծեծի են ենթարկել ու կրակել դեմքին: Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել հիվանդանոցի աղբյուրներից: Կեսօրին մոտ հիվանդանոց այցելած երկու երիտասարդ (20-21 տարեկան), բակում վիճաբանել են Կարեն Մուրադյանի հետ, ինչի ընթացքում հարվածել են նրա դեմքին, ապա նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է բժշկի դեմքին: Կրակոցներից հետո երկուսն էլ, որոնք եղբայրներ են եղել, դիմել են փախուստի: Հիվանդանոցի աշխատակիցները չեն հասցրել տեսնել կրակող տղաներին: Նշենք, որ Կարեն Մուրադյանը քիթ կոկորդի բժիշկ է: Վերջինիս առողջական վիճակի մասին NEWS.am-ը փորձել է տեղեկություններ ստանալ հիվանդանոցից, սակայն հերթապահող բուժքույրերից մեկը հայտնել է, որ բժիշկը դեմքին այրվածքներ է ստացել եւ այս պահին իրենց մոտ չի գտնվում: Մեր զրուցակիցը այլ տեղեկություններ չկարողացավ հայտնել` պատճառաբանելով, որ ո´չ կենտրոնի ղեկավարն է տեղում. Ո´չ էլ երեկվա ականատեսներից, որպեսզի մանրամասներ հայտնեն: (Մանուել), ArmLur.ru | |
|