
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երեկ՝ մարտի 19-ի առավոտյան, մայրաքաղաքի ոստիկանության պարեկային ավտոմեքենան հերթական անգամ ցրում էր տաքսիները քաղաքային տրանսպորտի կանգառներից: Այս տեսարանը Գարեգին Նժդեհի փողոցում էր՝ համանուն հրապարակի հարեւանությամբ: Նման պատկեր հաճախ է հանդիպում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի շատ կանգառներում: Ընդ որում, ոստիկաններից բացի, հաճախ տաքսու վարորդների հետ վիճաբանություններ են ունենում նաեւ քաղաքացիները: Սակայն հետաքրքիր դեպքեր նույնպես լինում են: Սեբաստիա եւ Րաֆֆիի փողոցների խաչմերուկում քաղաքացիների ամբոխը հասարակական տրանսպորտի է սպասում: Այստեղ նույնպես փոքրի տեսարաններ են հանդիպում: Օրինակ, քաղաքացիներից մեկը մոտ կայանած տաքսու վարորդին հարցնում է, թե ինչու է խանգարում տրանսպորտի երթեւեկությանը: Ստանում է սպառիչ պատասխան. «Իսկ ո՞վ ասաց, թե այստեղ կանգառ է: Չկա ցուցանակ, որ սա կանգառ է»: Իրականում այդտեղ ոչ ցուցանակ կար, ոչ էլ ուղեւորների սպասելու խցիկ: Պատկերը հիշեցնում է «Իտալիան ընդդեմ Եվրոպայի» մուլտֆիլմը: Հոլովակում ցույց են տալիս տրանսպորտի աշխատանքն Իտալիայում ու «Եվրոպայում»: ԵՄ մյուս երկրներում ավտոբուսները կանգ են առնում կանգառի մոտ, իսկ Իտալիայում՝ կամ առաջ, կամ հետո: Իզուր չէ, որ նշում են հայերի ու իտալացիների նմանության մասին: Նշենք, որ առանց ցուցանակների նման կանգառներ մայրաքաղաքում շատ կան: Փողոցն ընդհանուր առմամբ «կանգառ է»: Սակայն կան վայրեր, որտեղ իսկապես կանգառ պետք է լինի: Օրինակ Սեբաստիա եւ Րաֆֆի փողոցների խաչմերուկը, կամ Անդրանիկի արձանի դիմաց. այստեղ առհասարակ քաոս է տիրում: Տաքսիները, մեկը մյուսին հաջորդելով, շարունակում են կուտակվել: Մոտեցող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները ստիպված են բավական հեռու կանգնել մայթից՝ այդ կերպ խանգարելով երթեւեկությանը: Ինչ արած, «ավտոբուսականացումը», որը պետք է կարգուկանոն հաստատեր, շատ դանդաղ է ընթանում: Նման պատկեր արդեն երկար տարիներ է տիրում, սակայն մայրաքաղաքի քաղաքապետարանը համառորեն «չի տեսնում» այն: Ամնե ինչ պարզ է: Պատասխանատու անձինք աշխատանքի գնում են ծառայողական մեքենաներով, չեն նկատում կանգառներում տիրող իրավիճակը: Հետաքրքիրն այն է, որ երկրորդական կանգառներում ուղեւորբերի սպասախցիկները դատարկ են, իսկ ահա կենտրոկան կանգառներում անգամ ցուցանակ չկա… (Մանուել), ArmLur.ru | |
|