09:38
«Երեխաներին խոզի լափ են տալիս, դասավանդում 1974 թվականի դասագրքով». ահազանգ գիշերօթիկից

Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Աբովյանի թիվ 1 հատուկ (գիշերօթիկ ռեժիմով)  դպրոցի ծնողներն ահազանգում են՝ դպրոցում երեխաների նկատմամբ անմարդկային պայմաններ են: 

 

«Ճաշը ոնց որ խոզի լափ լինի: Վերջին անգամ մտել եմ ճաշարան, տեսնեմ՝ բրինձը խաշել են, կաշա սարքել, վրան մի գդալ առանց եփած ձեթ ու պանրի փշուրներ են լցրել:  Դրանից առաջ էլ ձու էին դրել, ահավոր հոտ էր գալիս, էնքան տհաճ հոտ, որ ես Գոռիկին՝ տղայիս, չթողնեմ ուտի: Երեխաների հացը հին էր, ես ձեռք եմ տվել, չոր, կիսել չէր լինում, մի կտոր հացն էլ չորս մասի բաժանած դրել են էդ անհասկացող երեխաների առաջ: Երեխային թողել եմ դպրոց ու լացելով դուրս եկել»,- Aravot.am-ին պատմեց դպրոցի աշակերտ Գոռ Մինասյանի մայրը՝  Հասմիկ Սահակյանը: Նա արդեն որոշել է երեխային այլեւս չտանել այդ դպրոց, բայց իր երեխային համապատասխան այլ դպրոց էլ չի գտնում.  «Էս մի շաբաթն էլ ավարտեմ, մտածում եմ սեպտեմբերի մասին, սեպտեմբերին լուրջ խնդրի առջեւ եմ կանգնելու՝ ու՞ր տանեմ երեխայիս»: 

(Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/19/462086/)

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 407 | Աղբյուր՝ Aravot.am | -Ավելացվել է՝ 21.05.2014/09:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն