07:45
Երգիչ Գևորգ Բարսամյանը հիվանդանոցում է

Օրերս ESem.am-ին հայտնի է դարձել, որ երգիչ Գևորգ Բարսամյանը հիվանդանոցում է: Լուրը պարզելու համար խոսեցինք Գևորգի հետ, ով հաստատեց այն` նշելով, որ մարտի 23-ի երեկոյան իրեն վատ է զգացել, երկու անգամ շտապ օգնություն են կանչել, ինչից հետո իրեն հոսպիտալացրել են: «Մի քանի օր պարբերաբար սրտի ցավեր էի ունենում, սակայն հրաժարվում էի բժշկի դիմել: Ցավերի սրման պատճառով ամեն դեպքում հիվանդանոց եկա: Փառք Աստծո, այժմ լավ եմ»,-ESem.am-ի հետ զրույցում հայտնեց երգիչը:

Ըստ Գևորգի` իր մոտ նման խնդիրներն առաջացել են գերհոգնած և նյարդային վիճակի պատճառով. «Բժիշկներն ասացին, որ ինձ մոտ նյարդային բորբոքումներ կան, ինչ պատճառով էլ պետք է բուժման կուրս անցնեմ ու մի քանի օր մնամ հիվանդանոցում. սա առիթ եղավ նաև, որ մի քիչ հանգստանամ»:

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 476 | | -Ավելացվել է՝ 27.03.2014/07:45
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն