18:35
Երկու լոռեցի մեղադրվում են կեղծ վթար կազմակերպելու մեջ

 

Ըստ «Դատալեքս» կայքի ՝ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 7-ին, ժամը 22-ի սահմաններում նախնական համաձայնության գալով Հաղպատ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Ա-ի հետ, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասի մոտ կեղծ վթար է ստեղծել: Այս մասին հայտնում է aravot.am-ը: Ա.Ա.-ի վարած «Կամազ» ավտոմեքենան հետընթաց երթեւեկելու ընթացքում իբր բախվել է 2013թ. օգոստոսի 4-ին Մ-16 միջպետական ավտոճանապարհի 59-կիլոմետրում Մ.Գ.-ի կողմից արդեն իսկ վթարի ենթարկված, ապա քարի արտադրամասի մոտ տեղափոխված ու այնտեղ կայանած, Մ. Գ.-ին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային եւ իբր վնասել: Նա այդ կերպ փորձել է «Գարանտ ինշուրանս» ԱՓԲԸ-ից 990 հազար դրամ հափշտակել: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել լոռեցիների կամքից անկախ հանգամանքներում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 291 | | -Ավելացվել է՝ 30.03.2014/18:35
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն