18:36
Facebook-ը շուտով կգործարկի էլեկտրոնային արժույթի ծառայությունը. Financial Times |
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը մոտ ժամանակներում կարող է գործարկել էլեկտրոնային արժույթի ծառայությունը, ինչի մասին գրում է Газета-ն՝ The Financial Times-ին հղումով։
Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ մի քանի շաբաթվա ընթացքում ընկերությունը համապատասխան թույլտվություն կստանա Իռլանդիայի բանկից։ Հայտնի է, որ նախագիծը հասանելի կլինի Եվրոպայում՝ հնարավորություն տալով օգտատերերին գումարը պահել Facebook-ում և օգտագործել այն վճարումների ու փոխանցումների համար։
Աղբյուրը նշում է, որ Facebook-ը հնարավոր համագործակցությունը քննարկել է 3 լոնդոնյան ստարտափի՝ TransferWise-ի, Moni Technologies-ի և Azimo-ի հետ, որոք զբաղվում են առցանց ռեժիմով ու սմարթֆոնների միջոցով գումարային միջոցների միջազգային փոխանցումներով։
Սակայն Facebook-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է այս լուրերը մեկնաբանելուց։
Արման٠Հարությունյան, ArmLur.ru |
Կատեգորիա՝ հետաքրքիր |
Դիտումներ՝ 235 |
| -Ավելացվել է՝ 14.04.2014/18:36 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]