09:05
«Ֆոլկսվագենը» Վանաձորում վրաերթի է ենթարկել մորն ու դստերը(ֆոտո)

մայիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 14:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում «ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հոգու:

Տուժածներին մինչ շտապօգնության ժամանելը առաջին օգնություն են ցուցաբերել քաղացիներն ու ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Դավիթ Արամյանն ու Լևոն Բուդաղյանը: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: Վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են, ովքեր ստացել են կոտրվածքներ:

 

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 444 | Աղբյուր՝ Lorinews.am | -Ավելացվել է՝ 09.05.2014/09:05
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն