
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մենք ուրիշների պես չենք ասում մենք ամեն ինչ գիտենք ու երկրի տնտեսությունը հասցնում ճգնաժամի: Այս մասին ասյօր՝ ապրիլի 12-ին, Ծաղկաձորում քառյակի (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն») տնտեսական համաժողովի բացման խոսքում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը ներկայացրել է տնտեսության զարգացման իր բանաձեւը: Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը. «Ուրախ եմ ձեզ ողջունելու այստեղ: Գիտեմ, որ մինչեւ այս աշխատել եք քառյակի տնտեսագետների եւ փորձագետների կազմած աշխատանքային խումբը, որը պատրաստել է ծրագիր՝ իր նախագծերի հիմնական մոտեցումները: Ես շատ լավ հասկանում եմ, որ նույնիսկ ամենալավ ծրագրերը հնարավոր չէ գտնել բոլոր լուծումները եւ դրանք միանգամից իրականություն դարձնել: Բայց ծրագիր կազմելը շատ կարեւոր է մեր մոտեցումները արձանագրելու լուծումներն առաջարկելու, եւ ինչու չէ, ցույց տալու այն հիմնական կոպիտ սխալները, որոնք թույլ է տվել կառավարությունը վերջին տարիներին: Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, մասնագիտական եւ փորձագիտական հանրությունն ունի անհրաժեշտ ամբողջ ներուժը զարգացման ծրագրեր ներկայացնելու եւ դրանք իրականություն դարձնելու համար: Ես ուրախ եմ, որ մեզ են միացել նաեւ արտերկրից ժամանած հեղինակավոր մի խումբ մասնագետներ փորձի ու մտքի փոխանակումը, օտարի բաց ու բարձր պրոֆեսիոնալի աչքով խնդիրներին նայելը շատ կարեւոր է: Հայաստանը պետք է բաց լինի աշխարհի համար: Մենք ունենք աշխարհի աջակցությունն ու օգնության կարիքը: Պետք է շեշտեմ, որ այսօր բազմաթիվ հզոր անհատներ, պետություններ, կառույցներ պատրաստ են օգնելու եւ սատարելու Հայաստանին, բայց դրա համար պետք է աշխատել ներգրավել նրանց, ոչ թե խուսափել նրանցից: Մենք ուրիշների պես չենք ասում մենք ամեն ինչ գիտենք ու երկրի տնտեսությունը հասցնում ճգնաժամի: Մենք ասում ենք, այո, խնդիրները շատ են ու շատ բարդ, բայց մենք չենք վախենում դրանցից: Մենք կարող ենք գտնել դրանց լուծումները մեր ուժերով եւ արտասահմանյան մեր գործընկերների շնորհիվ: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի կտրուկ բարելավման: Պետք է գործի մի քանի հստակ բանաձեւ. 1. Աշխատող մարդուն պետությունը պետք է հարգի եւ օգնի, եւ ոչ թե խանգարի. 2. Փոքր ու միջին բիզնեսին պետք է տրվեն աշխատելու բոլոր հնարավորություններն ու արտոնությունները, 3. Այն պաշտոնյան, ով խանգարեց աշխատող մարդուն, պետք է պատասխան տա դատարանի առջեւ, 4. Գյուղացուն չի կարելի թողնել միայնակ բնական աղետների ու այլ դժվարությունների առջեւ, 5. Հայաստանը կարիք ունի լավ կրթված մասնագետների ու պետությունը պետք է կարեւորի նրանց, ոչ թե ծանոթների ու բարեկամների, 6. Երկրում պետք է ստեղծվի մրցակցային դաշտ, անհրաժեշտ պայմաններ: Պետք է հրաժարվել ցանկացած մենաշնորհից, հակառակ դեպքում տնտեսությունը չի զարգանա: Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ, որ այս համաժողովը ունենա գործնական բնույթ, լինեն տարբեր կարծիքներ, առողջ բանավեճ: Տնտեսությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ: Տնտեսությունը լինում է կամ առողջ եւ զարգացող, որից բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը, կամ՝ քանդված՝ կեղծ թղթերի ու ցուցանիշների վրա սարքված, որից ժողովուրդը փախչում է այլ երկրներ»: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|