16:07
Գալուստ Սահակյանը նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ է նշանակվել ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Այս մասին այսօր հրավիրված ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի նախկին Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի պաշտոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին, սակայն վերջինս մերժել էր այդ առաջարկը: Գ. Սահակյանը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: 1970-1972թթ. Երեւանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ: 1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ. եղել է Երեւանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ: 1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար: 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի երկու երեխա: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/12302/

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 339 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 26.04.2014/16:07
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն