
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Գյումրիի երեկվա տհաճ միջադեպից ցրվելու համար սկսեցի «Վիտամին»-ը նայել: Հաղորդման վերջն էր: Գարիկն էր խոսում. -Ապրիլ ամսին ցեղասպանության հետ կապված «Վիտամին»-ի հումորային հաղորդումները չեն լինի…,- ասում է նա: Լավ ենք պրծել, որ տարվա կտրվածքով չեն հումորային հաղորդումները հանել: Հումորային հաղորդումների փոխարեն կարող են մեր աչքը շոյել անմոռուկներով: Հեռուստացույց միացնես ու անմոռուկ նայես: Հումորային հաղորդում թողարկողներին էլ կարող են աշխատավարձի 1000-ապատիկի չափ տուգանել կամ առնվազն դանակով փայծաղը հանել: Գարիկը երևի Գյումրիի Թատերական հրապարակի դեպքից է վախեցել ու որոշել ոչ ծիծաղել, ոչ ծիծաղեցնել. ժամանակավորապես դադարեցնում է «Վիտամին»-ը:
Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|