16:15
Գծատերերի հերթական բողոքը. 100 դրամով այլեւս հնարավոր չէ աշխատել

Երեւանի երթուղայինները 100 դրամով այլեւս  ի վիճակի չեն աշխատել, մարտի 22-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը;

Ըստ նրա՝ գծատերերը վերջին անգամ քաղաքապետարան դիմել են մարտի 4-ին՝ հայտարարելով, որ ցածր ուղեվարձի պատճառով ընկերությունները մեկը մյուսի հետեւից փակվում են։  «Եվս 7 ընկերություն է փակվել; Մենք վտանգավոր եզրագծի ենք մոտենում»,- հայտարարել է Եղիազարյանը։ Միությունը նամակով դիմել է նախագահին, վարչապետին եւ քաղաքապետին։

Ապրիլի 4-ին գծատերերը Երեւանի քաղաքապետարանից հստակ սակագնային առաջարկ  են ակնկալում։ Այդ օրը կկայանա 2013-ի օգոստոսին ստեղծված  տրանսպորտային հանձնաժողովի հերթական նիստը, որի ղեկավարն է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Գծատերերը ուղեվարձի կտրուկ բարձրացում են առաջարկում՝ 100-ից 200 դրամ (150-ը ուղեւորներից, 50 –ը՝ քաղաքապետարանի դոտացիայով)։

Այլ տարբերակ են արտոնությունները. Կամ դիզելն ու գազն ինքնարժեքով գնելու հնարավորություն, կամ հարկերից ազատում։ Դրանցից ոչ մեկին քաղաքապետարանը չի համաձայնել:

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 294 | | -Ավելացվել է՝ 22.03.2014/16:15
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն