
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Գերմանական ABT թյունինգային ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Audi TT-ի համար նախատեսված վերամշակումների ծրագիրը: Ինչպես գրում է Motor.ru-ն` շարժիչի բլոկի վերածրագրավորման շնորհիվ բազային երկլիտր ծավալով շարժիչի հզորությունը հաջողվել է 230-ից հասցնել 310 ձիաուժի: Բացի այդ, վերամշակումների ծրագիրը նախատեսում է 184 ձիաուժ հզորությամբ 2 լիտր ծավալով դիզելային շարժիչի նորացումը, սակայն դեռևս հայտնի չէ` ինչ հզորություն այն կունենա արդյունքում: TT մոդելի կատարելագործումների ցանկում կարող է ներառվել աերոդինամիկ առաջնամասի տեղադրում, 20 դյույմանոց անվահեծեր և Continental անվադողեր: Audi TT-ի հանրային պրեմիերան կկայանա նոյեմբերի 29-ին Էսենի ավտոսրահում: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|