20:38
Գերմանիայում կանաչ երշիկ են արտադրում

Բավարիայից երկու խոհարարներ երշիկի նոր տեսակ են ստեղծել: Ավանդական սպիտակ բավարական երշիկի մեջ ավելացնելով կանաչ թեյի փոշի, նրանք կանաչ գույնի անսովոր երշիկ են ստեղծել:

Կանաչ երկշիկը թեթևակի դառնություն ունի և այժմ բավական տարածված է, գրում է Süddeutsche Zeitung:

Խոհարարական փորձի մասին մի քանի հաղորդումներից հետո երշիկի նոր տեսակի պատվերներ գալիս են ոչ միայն տեղի բնակիչներից, այլև Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից:

Սպիտակ երշիկն աշխարհում ամենահայտնի գերմանական արտադրանքներից մեկն է: Այն պատրաստում են հորթի մսից և խոզի սալից՝ ավելացնելով տարբեր համեմունքներ:

Հրայր٠Փանոսյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 390 | | -Ավելացվել է՝ 29.05.2014/20:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն