00:24
Գերմանիայում ընտրել են ապրելու համար լավագույն քաղաքը
Գերմանիայում ուսումնասիրել են կյանքի պայմանները երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում և ընտրել  ապրելու համար լավագույն քաղաքը:

Ինչպես գրում է Euromag-ը` ո'չ Բեռլինը, ո'չ Համբուրգը, ո'չ էլ որևէ այլ մեգապոլիս չի գլխավորել վարկանշային ցուցակը:

Ինչպես պարզել է Focus պարբերականը` բնակության համար ամենահարմար քաղաքների ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է Այխշտետ բավարական քաղաքը: Պարբերականը վարկանշային ցուցակը կազմել է՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ, այն է՝ կայունությունը, աշխատանքը, անվտանգությունը, գները, բնակարանները և ենթակառուցվածքները, դեմոգրաֆիական և առողջապահական տվյալները: 


Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 319 | | -Ավելացվել է՝ 18.03.2014/00:24
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն