20:37
Ղազախստանցի աշակերտուհու գրպանում սմարթֆոն է պայթել (ֆոտո)

 

Աստանայի դպրոցների մեկի առաջին դասարանի աշակերտուհին ուժեղ այրվածքներից հետո մաշկի փոխպատվաստման է սպասում: Վնասվածքի պատճառ է հանդիսացել Samsung Galaxy սմարթֆոնը, որ պայթել էր դպրոցականի գրպանում: Հարավկորեական ընկերության տեղական ստորաբաժանումը հետաքննում է միջադեպի մանրամասները:

Պայթյունը հնչել է այն ժամանակ, երբ աղջիկը հասակակիցների հետ խաղում էր բակում, տուժածի հորը վկայակոչելով հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Աղջնակը հանկարծակի է եկել եւ ճչացել` նկատելով, որ ջինսե տաբատն այրվում է:

«Հարեւանները, փորձելով փրկել դստերս, հագից հանել են այրվող ջինսը: Պարզվում է` մաշկի հետ միասին: Այրվածքը ոսկորներին է հասել»,- պատմել  է աշակերտուհու հայրը: Ներկայումս երեխան մոր հետ միասին հիվանդանոցում է գտնվում, որտեղ պետք է մաշկի փոխպատվաստման ենթարկվի, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Աղջկա հայրը նաեւ ասել է, որ դստեր` ոտքի կանգնելուն պես միջադեպի պատճառների մանրազննին հետազոտություն է պահանջելու: Իրենց հերթին, Ղազախստանում Samsung-ի ներկայացուցչությունում ասել են, որ անընդհատ կապի մեջ են տուժած աղջնակի ծնողների հետ, պատրաստ են անհրաժեշտ օգնությունը տրամադրել եւ նույնքան մտադրություն ունեն միջադեպի հանգամանքները պարզելու:

«Միջադեպի պատճառ դարձած ապրանքը ստանալուն պես անհապաղ հետաքննություն կսկսենք»,- հայտնել են Samsung Ղազախստան ընկերությունում:

«Հաճախ բազմաթիվ համարժեք դեպքերի պատճառ է հանդիսանում օգտատերի` անվտանգության կանոնների չիմացությունը եւ չսերտիֆիկացված պահեստամասերի, մասնավորապես` մարտկոցների կիրառումը»,- հայտարարել են հարավկորեական ընկերության ղազախստանյան ներկայացուցիչները:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 274 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 28.04.2014/20:37
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն