20:13
Ղրիմը կպետականացնի 130 ուկրաինական զբոսաշրջային վայր

 

Ղրիմի իշխանությունները պատրաստվում են ազգայնացնել զբոսաշրջային ենթակառուցվածքի 130-ից ավելի օբյեկտ, որոնք գտնվում են Ուկրաինայի պետական սեփականության տակ, հաղորդում է Interfax.ru-ն՝ վկայակոչելով Ղրիմի զբոսաշրջային վայրերի նախարար Ելենա Յուրչենկոյին:
 
Ընդ որում՝ Ուկրաինայի քաղաքացիների սեփականության տակ գտնվող զբոսաշրջային օբյեկտները չեն պետականացվի: Ղրիմը մտադիր է իրեն փոխանցել 119 հյուրանոցների, «Ուկրպրոֆզդրավնիցա»-ի 17 օբյեկտների, Յալթայում Սեչենովի անվան ինստիտուտի և տեղական խորհուրդների 35 կոմունալ ծառայությունների սեփականությունը: Օբյեկտների ցանկում, որոնք Ղրիմը պատրաստվում է պետականացնել, ընդգրկված է նաև «Արտեկ» մանկական կենտրոնը:
 
Ղրիմի պետական գույքի հիմնադրամը հանձնարարություն է ստացել առավել սեղմ ժամկետներում իրականացնել ինվենտարիզացիա և որոշել զբոսաշրջային օբյեկտների սեփականատերերին: Հետագայում պետականացված օբյեկտների զարգացման գործում կներգրավվեն նաև ռուս ներդրողները:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 276 | | -Ավելացվել է՝ 19.03.2014/20:13
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն