
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
![]() Այս գարունը, կարծես թե, բեղմնավոր է հայկական շոու-բիզնեսի
ներկայացուցիչների համար: Երևանյան բացօթյա ռեստորաններից մեկում այսօր
տեղի ունեցավ երգչուհի Գոհար Հովհաննիսյանի 2-րդ ձայնասկավառակի
շնորհանդեսը: Ձայնասկավառակի աշխատանքները բավականին կարճ են տևել: «Ձայնասկավառակը
ստեղծվել է մի քանի ամսում. եղել է, որ մեկ ամսում 2-3 երգ եմ ձայանգրվել:
Այն կոչվում է «Հայ ֆիդայիներ», որի համանուն երգը ներգրավված է ալբոմում:
Միշտ երազել եմ կատարել այդ երգը»,- ESem.am-ին ասաց հուզված Գոհարը:
Ձայնասկավառակում ընդգրկված է 11 երգ, որից ոչ մեկը Գոհարն առանձնացնել
չկարողացավ: «Յուրաքանչյուրն ինձ համար թանկ է, որովհետև ամեն մեկն իր
պատմությունն ունի»,-նշեց երգչուհին և հայտնեց, որ պատրաստվում է
համերգային շրջագայության, որը, հավանաբար, կսկսվի Հայաստանի մարզերից,
այնուհետև կմեկնի արտերկիր: Երգչուհուն շնորհավորելու էին եկել Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Կամո Սեյրանյանը, Անահիտ Շահբազյանը, Աննա Խաչատրյանը, Աիդա Սարգսյանը, Վարդան Բադալյանը, Ջոնի Կարապետյանը, «4 տարբերակ»-ի աղջիկները` Գոհարը, Նարինեն, Քնարիկը և Դավիթ Զաքարյանը, ով ներկաներին ողջունեց իր երգով: Esem.am
(Մանուել), ArmLur.ru | |
|