17:19
Գրիգորի Լեփսը չի սատարում Պուտինին եւ Կիեւ է գնում

Ռուսական հայտնի երգիչ Գրիգորի Լեփսը չի սատարում Պուտին եւ գնում է Կիեւ՝ համերգների: Երգիչը, ում համերգի տոմսերն արդեն վաղուց վաճառված են, մեկնում է առանց թիկնապահներ: Նա 25 համերգ է տալու, իսկ ճաշացանկում միայն պահքի ուտեստներ են: Լեփսի համերգային շրջագայությունն Օդեսայից է սկսվել:

«Մենք արդեն երկու համերգ ենք ունեցել, այսօր երրորդն է: Հետո գնալու ենք Նիկոլայեւ, Խերսոն, Խարկով,- պատմում է երգիչը:- Համերգային շրջագայությունը չհետաձգելը մեր սկզբունքային դիրքորոշումն էր, քանի որ կարծում ենք, որ երաժշտությունը ցանկացած քաղաքականությունից վեր է: Մեր երկրպագուները չպետք է տառապեն այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է»:

Համերգային շրջագայությունը դեռ չէր հասցրել սկսվել, երբ բազմաթիվ «բարի կամեցողներ» անմիջապես սկսել են սեւացնել Լեփսին՝ նրա անունը կապելով քաղաքականության հետ: Նրա անունը սկսել են փնտրել Պուտինին ուղղված նամակը ստորագրողների շարքում: № 55-ի ներքո նշված է եղել ոմն Ֆ.Ռ. Լիփսի անվան առաջին տառերը: Այդ, սակայն, եղել է Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսորը, ում մինչ այդ ճանաչում էին միայն մասնագետների նեղ շրջանակում: Բայց այդ էլ բավական էր, որպեսզի աղմկոտ ենթադրություններ հնչեին. այդ տառերի ներքո հայտնի արտիստն է թաքնված: Երգչին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Լեփսի վրա իրականում սպառնալիքներ ու ճնշումներ են գործադրվել, որպեսզի երգիչն այդ նամակի ներքո ստորագրի: Բայց նա կտրականապես հրաժարվել է՝ հայտարարելով, որ սիրում է Ուկրաինայի ժողովրդին եւ դեմ է այդ երկրի գործերին խառնվելուն:

Լեփսի համերգային ծրագիրը նրա նոր՝ «Гангстер №1» ալբոմից է: Երգիչը 15 հոգանոց խմբով է մեկնել Ուկրաին: Երաժիշտներն ավտոբուսով են շրջելու, իսկ անձամբ Լեփսը՝ ավտոմեքենայով, ի դեպ՝ առանց թիկնապահների: Ինչ վերաբերում է պահանջներին, ապա դրանք շատ համեստ են: Հիմնական պահանջները վերաբերվում են տեխնիկական ապահովմանը՝ ձայնին, լույսերին, խոսափողներին... Ուտեստների ցանկում յուրահատուկ ոչինչ չկա, ինչպես, օրինակ, ձկնկիթ, ծովախեցգետին, թարմ միս կամ ֆրանսիական թանկարժեք պանիր: Լեփսը կրոնական մարդ է եւ հետեւում է պահքին, այդ պատճառով նրա համար բացառապես պահքի ուտեստներ են պատրաստվելու: Դիմահարդարման սենյակում նույնպես հատուկ իրեր եւ մեծ հայելիներ չեն լինելու: Այն, ինչ այնտեղ պետք է լինի, կանաչ թեյն է, մեղրն ու շատ հանքային ջուրը:

Ի դեպ, վերջին ժամանակաշրջանում կազմակերպիչները զերծ են մնացել Իրինա Ալեգրովայի, Քրիստինա Օրբակայտեի, Նադեժդա Կադիշեւայի, Միխայիլ Ժվանեցկու, Չուլպան Խամատովայի ելույթների, ինչպես նաեւ Ռոման Վիտյուկի բեմադրությունների կազմակերպումից:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 318 | | -Ավելացվել է՝ 18.03.2014/17:19
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն