
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշում է, որ չնայած մադրիդցիներից կրած պարտությանը ինքը հպարտանում է իր թիմով. «Մենք պարտվեցինք: Դժվար խաղ ստացվեց, բայց դեռ պատասխան հանդիպում ունենք, պետք է պատրաստվենք դրան: «Ռեալ»-ը միշտ էլ այսպես է խաղացել: Նրանք անչափ արագ են գործում: Նրանք թույլ են տալիս, որ խաղաս և սպասում են գնդակը կորցնելուդ: Պետք է լավ կազմակերպված լինես նրանց դեմ: Մենք դա արեցինք: Ես շատ հպարտ եմ իմ թիմով: Չկա ավելի լավ թիմ, քան «Ռեալ Մադրիդ»-ը, իսկ մենք ուղղակի գոլ չկարողացանք խփել: Հիմա պետք է խփենք 2 կամ 3 գոլ ու աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|