19:48
Գյումրիի կրակոցների գործը բացահայտվեց. ՇՄ ոստիկանապետ (ԼՐԱՑՎԱԾ)

Գյումրիում հնչած կրակոցների հեղինակը Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Հ. Խաչատրյանի որդին է՝ Արկադի Հրաչիկի Խաչատրյանը: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզի ոստիկանապետ Վ. Նադարյանը:

«Ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվել է կատարվածը, կատարողի ինքնությունը պարզվել է արդեն: Կատարողը Արկադի Հրաչիկի Խաչատրյանն է ՝ ծնված 1984 թվականին:

Որոնողական աշխատանքները շարունակվում են, նրան եւ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ, իրեն կգտնենք միանշանակ»,-հայտարարեց ոստիկանապետը:

(ԼՐԱՑՎԱԾ) Վարդան Նադարյանը նշեց նաեւ, թե միաժամանակ քաղաքում կշարունակվեն ոստիկանության օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ քաղաքը զինաթափելու, զենք-զինամթերք առգրավվելու ուղղությամբ: «Բազմաթիվ միջոցառումներ պետք է անենք, ուսումնասիրություններ անենք, եւ բացատրական աշխատանքների միջոցով, եւ բազմաթիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ իհարկե զինաթափ պետք է անենք, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն: Բայց որ շատ արագ տեմպերով քննչական-օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել կատարվածը, դա փաստ է»,-նշեց Վարդան Նադարյանը:

Ոստիկանապետը տեղեկացրեց, որ արդեն հարցաքննվել է նաեւ տուժող Արտակ Անդրեասյանը, իսկ կատարվածի պատճառներն իրարամերժ են: «Տուժողը հարցաքննվել է, քննչական մարմնին տվել է իր ցուցմունքը, ականատես-վկաներ են քննվել, որոնց հիման վրա էլ հնարավոր եղավ բացահայտել: Պատճառները իրարամերժ են, կենցաղային հարցերի շուրջ էլ կա վարկած: Բայց հիմնականը դա է»,-նշեց մարզի ոստիկանապետը:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 286 | Աղբյուր՝ GalaTV.am | -Ավելացվել է՝ 28.04.2014/19:48
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն