
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերվել է մահացած տղամարդու դի: Տղամարդը ընկած է եղել Գյումրու Վ. Սարգսյան փողոցի առաջին շենքի հարեւանությամբ: Շենքի բնակիչները ահազանգել են շտապօգնության կայան: Շտապօգնության աշխատակիցները արձանագրել են, որ տղամարդը մահացած է, եւ տեղյակ են պահել ոստիկանությանը:
Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության Գյումրու քննչական բաժնի քննիչ Վիգեն Մարգարյանը, մահացած քաղաքացին Եփրեմ Միսակի Զաքարյանն է:
«Առավոտյան ժամը 9:30 սահմաններում ոստիկանության Գյումրու Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 1 շենքի հարեւանությամբ կա անհայտ տղամարդու դիակ: Դեպքի վայր է ժամանել օպերատիվ քննչական խումբը, եւ կատարված քննչական օպերատիվ գործողությունների ընթացքում պարզվել է, որ անձը Գյումրի քաղաքի բնակիչ է: Այս պահին ոչինչ չենք կարող ասել: Դեպքի վայրի եւ դիակի զննության ընթացքում մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց քննիչը:
Նշենք, որ քննիչի խոսքերով՝ դիակի զննության ժամանակ նկատել են, որ քաղաքացու մոտ հագուստի տակ հաց կա: «Ծոցում մի հաց կար: Հայտնի է արդեն, որ Եփրեմ Զաքարյանը սովորական ապրող ընտանիքից է, ունի որդիներ ու նաեւ ազգականներ, որ աշխատում են դատական դեպարտամենտում»,- ասաց Վիգեն Մարգարյանը:
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|