20:15
Համաշխարհային շուկայում են հայտնվել փոշու տեսքով ալկոհոլային խմիչքներ. ԶԼՄ-ներ

Համաշխարհային շուկայում է հայտնվել նորույթ՝ փոշու տեսքով ալկոհոլային խմիչքներ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Times-ին:
 
Նորույթը կոչվում է Palcohol, հեղինակել է ամերիկացի Մարկ Ֆիլիփսը, ով ոլորտի հայտնի մասնագետ է: Առայժմ շուկայում են չոր օղու, ռոմի փոշին։ 
 
Այս նորույթն օրերս բոլոր անհրաժեշտ արտոնագրերն էր ստացել ԱՄՆ-ում սննդային շուկան կարգավորող պետական մարմիններից։
Շուտով Palcohol-ը կհայտնվի նաև այլ երկրների շուկայում, հնարավոր կլինի ձեռք բերել նաև առցանց:
Ըստ մամուլի՝ նորույթը տարբերվում է չոր սպիրտից և փոշի-ալկոհոլից, որն այսօր էլ վաճառվում է Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ճապոնիայում:
 
Նորույթը հնարավոր է օգտագործել նաև տարբեր ճաշատեսակների մեջ ավելացնելով:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 244 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 21.04.2014/20:15
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն