11:58
Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ

Ապրիլի 26-ին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Երևանում ապրիլի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է : 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 265 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 26.04.2014/11:58
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն