22:09
Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 Ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին՝ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-9-ին` նաև ամպրոպ:
 
Քամին՝ արևելյան` 2-7 մ/վրկ, 8-9-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
 
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով: 

Երևանում ապրիլի 5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ին, 8-9-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

 
Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.20C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.40C

Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 412 | | -Ավելացվել է՝ 04.04.2014/22:09
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն