01:05
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
 
17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ:
 
Քամին՝ արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
 
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: 



Երևանում մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:



Երևանի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.60C (1979թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.10C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 4.90C


Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 312 | | -Ավելացվել է՝ 15.03.2014/01:05
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն