16:19
Հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել «Մայրիկ» ֆիլմի ցուցադրման բացառիկ իրավունքները |
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ամբողջությամբ կվերափոխվի Առաջին ալիքի եթերացանցը:
Ողջ օրվա ընթացքում Հանրայինի հեռուստադիտողները պարբերաբար հնարավորություն կունենան դիտելու ուղիղ միացումներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, թեմատիկ միջազգային ֆիլմեր, տեղական արտադրության հետաքրքիր հեռուստաֆիլմեր, ինչպես նաեւ լրագրողական ռեպորտաժներ:
Հանրային հեռուստաընկերությունը աշխարհահռչակ ՛՛Metro Goldwyn Mayer՛՛ ընկերությունից գնել է Անրի Վերնոյի «Մայրիկ», «Պարադի փողոց 588 տուն», այլ ընկերություններից՝ «Արտույտների ագարակը», Քարլա Կարապետյանի «Ճչացողները» եւ Մայք Դեվիթի «Պատերազմից ավելի վատ» ֆիլմերի հեռուստատեսային հեռարձակման բացառիկ իրավունքները:
Համաձայն կնքված համախատասխան պայմանագրերի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմերի ցուցադրման իրավունքները պատկանում են միմիայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: (Ամբողջությամբ սկզբնաղբյուրում՝ http://elq.am/21925.html)
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru |
Կատեգորիա՝ Հասարակություն |
Դիտումներ՝ 294 |
| -Ավելացվել է՝ 23.04.2014/16:19 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]