
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Օրերս մամուլում շրջանառվում էր, որ հարկային ծառայության կողմից որոշ խոշոր գործարարաներ տուգանվել էին բավականին մեծ գումարով: Նման լուրերը վերջին շրջանում հաճախակի են հայտնվում լրահոսում: Սա նշանակում է, որ նման տեմպով «մեկ ու մեջ» հարկատուներ հասկացությունը կամաց-կամաց դուրս է գալու խոշոր ձեռնարկատերերի շրջանակներից: Սա, անշուշտ, կարևոր գործընթաց է, բայց ամեն դեպքում հարկային ստուգումները պետք է խիստ կանոնակարգված լինեն: Հակառակ դեպքում, եթե հարկայինը ուզած պահին մտնի այնտեղ, որտեղ կամենա, ապա դա էլ կունենա ոչ պակաս քաոսային հետևանքներ: Ամեն դեպքում, եթե հարկայինը խնդիրներ է ստեղծում գործարար միջավայրի համար, ապա պետք է պատժել հարկայինին: Բայց եթե գործարարները շարունակում են աշխատել ստվերում, ապա պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր, իսկ առանց նման գործողությունների` գործարարին ստվերից հանելու այլ տարբերակ չկա: Նման գործընթացները պարարտ հող են նախապատրաստում գործարարների շրջանակներում՝ հավասարություն սահմանելու և բացառելու այն ավանդույթը, որ մեկը պետք է հարկ վճարի, իսկ մյուսը` ջանասիրաբար խուսափի: Նյութի աղբյուր` http://www.facebook.com/permalink.php?story_fbid=1426098524352943&id=100008584260507 Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|