07:58
Հարութ Բալյանն ու Կլարա Էլիասն ընկերությո՞ւն են անում

Oվկիանոսից այն կողմ ապրող երգիչ Հարութ Բալյանն այս տարի բազում անակնկալներ է պատրաստում իր երկրպագուների համար: Այս մասին նա ասել է  ESem.am-ի հետ զրույցում` խոսելով նաև անձնականի մասին:  

Հաճախ եք ներկայանում արտասահմանցի կատարողների հետ: Առաջիկայում զուգերգ սպասվո՞ւմ է: Եթե այո, ո՞ւմ հետ:

-Այո, հաճախ եմ ներկայացնում, որի վառ ապացույցն էլ իմ երկու դուետներն են: Արդեն պլանավորել եմ նոր դուետ արտասահմանցի մի երգչուհու հետ, սակայն անակնկալ է, թե ում հետ և ինչ երգ կլինի:

- Իսկ հայ հայտնիների հետ դուետներ կլինե՞ն:

- Ես շատ եմ գնահատում իմ հայ կոլեգաներին և առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կլինի զուգերգեր:

Հայաստան վերդառանալու և այստեղ մշտական բնակություն հաստատելու պլաններունե՞ք:

- Ես արդեն 25 տարի է, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում, որևէ մեկ այլ երկիր, այդ թվում` Հայաստան տեղափոխվելն ինձ համար դժվար կլինի: Ես Միացյալ Նահանգներում եմ կառուցել իմ կյանքը և կարիերան: Հայաստանի հետ իմ կապը շատ ամուր է. սիրում եմ իմ երկիրը, ժողովրդին, այդտեղ շատ հարզատներ, ընկերներ ունեմ: Ե՛վ գործնական նպատակներով, և՛ հայրենիքիս կարոտն առնելու նպատակով տարին 4 անգամ այցելում եմ Հայաստան: 

Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:

- Այս տարի նախատեսում եմ ներկայացնել 4 երգ ու տեսահոլովակ, որոնցից մեկը` «Կարոտում եմ»-ը, արդեն ներկայացրել եմ իմ երկրպագուներին: Աշխատանքները չեն դադարում, ծրագրերս իրականացնելու համար աշխատում եմ օր ու գիշեր: Ամռանը Երևանում հանդես կգամ մեծ մենահամերգով, որից հետո շրջագայություններ կլինեն Եվրոպայում և ՌԴ-ում: Լոս Անջելեսում ևս պլանավորում եմ մեծ մենահամերգ, որը կլինի աշնանը: 

Ձեր տեսահոլովակները հիմնականում սիրո թեմայով ենչի տարբերվում նաև վերջինը` «Կարոտում եմ»: Ո՞ւմ է նվիրված այն, արդյոք Ձեր կարոտի մասին է: 

- Ինձ և, կարծում եմ, բոլորի համար կյանքը սեր է և ամեն ինչի մեջ պետք է սեր փնտրենք: Կարոտը և՛ լավ բան է, և՛ վատ, որից զերծ մնալ չենք կարող. բոլորս էլ կարոտել ու կարոտելու ենք: «Կարոտում եմ» երգս ոչ ոքի նվիրված չէ, պարզապես միշտ ցանկացել եմ երգ ունենալ այդ հզոր զգացմունքի մասին, որպեսզի յուրքանչյուր մարդ, լսելով իմ երգը, զգա կարոտի ուժը:

Ճի՞շտ են տարածված խոսակցությունները, որ սիրային հարաբերություններ ունեքԿլարա Էլիասի հետում հետ նաև զուգերգ ունեք:

- Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Մենք ընդամենը գործընկերներ ենք, որիշ ոչինչ: 

Պարտադի՞ր էոր Ձեր ընտրյալն ազգությամբ հայ լինի:

- Այո, պարտադիր է, որովհետև ես հայ եմ և կուզեմ, որ կինս էլ հայի անուն-ազգանունը ունենա:

- Ունե՞ք ընտրյալ:

- Ոչ, դեռ ընտրյալ չունեմ:

Սիրո մեջ խենթություններ անո՞ւմ եքռոմանտի՞կ եք:

- Խենթություններ շատ եմ անում, կարծում եմ, շատ ռոմանտիկ եմ: Եթե չլինեի ռոմանտիկ` չէի կարողանա հոգով-սրտով սիրո մասին երգեր կատարել:  

 

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 384 | | -Ավելացվել է՝ 03.04.2014/07:58
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն