17:00
Հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը

Գիտնականները մեկ քայլ ավելի են մոտեցել այն հարցի պատասխանին, թե ինչպես ենք մենք քաղցկեղով հիվանդանում եւ թե ինչպես ենք մենք ծերանում, ասվում է Արիզոնայի պետական համալսարանի եւ Շանհայում Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտողների համատեղ ջանքերի շնորհիվ կատարված հետաքոտությունում։ Նրանց աշխատանքի արդյունքները թույլ են տվել առաջին անգամ ուսումնասիրել թելոմերների՝ գենետիկական հիմքի, որը ձեռք է բերել «հավերժ երիտասարդության աղբյուր» համբավը, ատոմային մակարդակը, հաղորդում է Medical Daily-ին։

Թելոմերները կարծես գլխարկներ լինեն քրոմոսոմների ծայրերին, որոնք պաշտպանում են քրոմոսոմների ծայրերը մաշվածությունից  եւ միմյանց կպչելուց։ Նրանք պատասխանատու են բջիջների կիսման համար, եւ շատ գիտնականներ կարծում են, որ նրանք առանցքային դեր են խաղում ծերացման եւ բջիջների՝ քաղցկեղային բջիջների վերափոխման գործընթացում։ Գիտնականները կարծում են, որ երբ թելոմերազան՝ սպիտակուցային եւ ՌՆԹ –միացությունների ֆերմենտը, որը երկարացնում է քրոմոսոմը, մուտացիայի է ենթարկվում, դա հաճախ մարդու մոտ քաղցկեղի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ եւ ստիպել առկա ուռուցքներին ավելի արագ աճել։

«Թելոմերեզան ունի վճռորոշ նշանակություն թելոմերի եւ գենոմի ամբողջականության պահպանման հարցում», - բացատրում է հետազոտության ավագ հեղինակներից մեկը՝ Արիզոնա համալսարանի քիմիայի եւ կենսաքիմիայի պրոֆեսոր Ջուլիան Չենը։ «Թելոմերազայի գործառույթներին խանգարող մուտացիաները կապված են եղել մարդկային բազմաթիվ հիվանդությունների հետ, որոնք առաջանում են թելոմերները կրճատվելուց  ու գենոմի անկայունությունից»։

Չենը եւ իր խումբը մշակել է մի մեթոդ, որը մաքրում է թելոմերազայի ֆրագմենտային հատվածի գործառույթը։ Ֆերմենտները կարեւոր եւ բարդ կենսաբանական սպիտակուցներ են, որոնք առաջացնում են որոշակի քիմիական փոփոխություններ ամբողջ մարմնով մեկ։ Եթե հետազոտողներին հաջողվի կենտրոնանալ թելոմերի մի կոնկրետ հատվածի վրա, նրանք կկարողանան վերլուծել եւ դիտարկել  նրա գործառույթը ծերացման ժամանակ։

 2010թ-ին Dana-Farber քաղցկեղի ինստիտուտի եւ Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ երբ թելոմերազաները աճում են, քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է։ Ավելի կարեւոր է այն, որ երբ հետազոտողները հեռացրել են մկների թելոմերազաները, նրանք նկատել են վաղաժամ ծերացման կանխատեսելի նշաններ, սակայն, երբ ֆերմենտը փոխարինվել է, նրանք լիովին վերականգնվել են։ Սա հույս է ներշնչում, որ մարդու ծերացումը կարելի է դանդաղեցնել  եւ անգամ, լիովին դադարեցնել այն։

Թելոմերի գաղտնիքները բացահայտվում են, սակայն գիտնականները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ հասկանալ համար, թե ինչպես է ֆերմենտը գործում։

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 280 | Աղբյուր՝ News.Am Medicine | -Ավելացվել է՝ 08.05.2014/17:00
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն