22:39
Հայ գրոսմայստերները Դոհայում

Sport.am-ը գրում է.

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում 3 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա առաջատարներից` գրոսմայստերներ Անիշ Գիրիից (Հոլանդիա), Եվգենի Տոմաշևսկուց (Ռուսաստան), Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա) և Միխայլո Օլեկսիենկոյից (Ուկրաինա) ետ է մնում կես միավորով:

Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանն ունեն 2-ական, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը` 1,5-ական, Էլինա Դանիելյանը` 1 միավոր, հայտնում է armchess.am կայքը:

 

Նարե, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 275 | | -Ավելացվել է՝ 29.11.2014/22:39
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն