08:42
«Հայաստան» հիմնադրամը քեսաբահայերին աջակցության հաշվեհամար է բացել |
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը: Այդ նպատակով բացվել է հատուկ հաշվեհամար և տարածվել հայտարարություն:
«Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր և եղբայրներ, Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ: Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրերապրող քեսաբահայությանը: Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվությ ուններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մերհայրենակիցների ցավն ու կորուստները: Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է և բոլորիս մարտահրավերը: Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին’ 247010003090 (ՀՀ դրամ), 247010003090/0001 (ԱՄՆ դոլար), SWIFT: ASHBAM22»,-ասված է հայտարարության մեջ:
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru |
Կատեգորիա՝ Հասարակություն |
Դիտումներ՝ 240 |
| -Ավելացվել է՝ 02.04.2014/08:42 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]