
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Հայաստանի նոր վարչապետը Հովիկ Աբրահամյանն է: Այդ մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսքով, Գործադիր մարմինը հավանության է արժանացել, իսկ խորհուրդը միաձայն ընդունել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Նա նշեց, որ կոալիցիա է կազմվելու: Առաջարկը արվել է ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին: Շարմազանովը նշեց, որ Ազգային ժողովի նոր նախագահի հարցով դեռ քննարկում չի եղել։ ՀՀԿ-ն դեռ ունի ժամանակ մինչեւ ապրիլի 28-ը կաանալիք նիստը որոշում կայացնելու: Խորհրդարանի նախագահի որեւէ անուն չի քննարկվել: Նոր վարչապետին քաղաքական մեծամասնությունը տվել է մեծ ազատություն՝ իրականացնելու ազատ կադրային քաղաքականություն, ընտրի պրոֆեսիոնալ կադրեր, սակայն դա չի կարող լինել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի անունը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում: Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ծառայել է խորհրդային բանակում: 1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ: 1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն: 1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ: 1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ: 2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար: 2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար: 2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով: 2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: 2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: ՀՀ նախագահի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով: Ամուսնացած է, ունի երեք զավակ եւ յոթ թոռնիկ: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|