10:48
Հայաստանը 7-րդն է. որոշվել է «Եվրատեսիլի» եզրափակիչին մասնակիցների ելույթների հերթականությունը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում որոշվել է եզրափակիչ անցած մասնակիցների ելույթների հերթականության կարգը, հայտնում է RT-ն:
 
Կարգը որոշվել է մրցույթի պրոդյուսերների կողմից, երկրորդ կիսաեզրափակիչի ավարտից հետո: 
 
Մրցույթի եզրափակիչին կմասնակցի ընդհանուր առմամբ 26 կատարող և խումբ. 10-ական հաղթող՝ երկու կիսաեզրափակիչներից, ինչպես նաև՝ անցած տարվա հաղթող Դանիայի և հիմնադիր «մեծ հնգյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակիցները: 
 
Մայիսի 10-ին Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը բեմ դուրս կգա յոթերորդը: Երկրների ներկայացուցիչները բեմ դուրս կգան հետևյալ հերթականությամբ. Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա,  Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա:
 
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ - 2014»-ի առաջին կիսաեզրափակիչին Արամ MP3-ը հանդես էր եկել առաջին համարի ներքո և իր «Not Alone» երգով անցել եզրափակիչ փուլ։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 358 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 09.05.2014/10:48
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն