Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կմիանա ամենամոտ ապագայում. Պուտին
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը կստորագրի ամենամոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից։
Պուտինի խոսքով՝ նիստի ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական միության մասնակիցների թիվն ավելացնելու հարցն ու խոսել են պայմանագրին Հայաստանի անդամակցությունից։
«Այդ փաստաթուղթն անհրաժեշտ է հաստատել և ստորագրել ամենամոտ ապագայում։ Հայկական կողմը ցանկանում էր դա անել հունիսին, ինչին մենք ընդհանուր առմամբ համաձայնել ենք»,-ասել է Պուտինը։
Ի դեպ, նա նշել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից լիազորությունների փոխանցումը ստեղծվող Եվրասիական տնտեսական միության մարմիններին «այդ երկրների ինքնիշխանության կորուստ չի նշանակում»։
ИТАР-ТАСС-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Աստանայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: