09:17
Հայկական շոու-բիզնեսի միայնակները
2013 թվականին հայ հայտնիների հարսանիքների իսկական բում էր։ Հայտնի մարդիկ մեկը մյուսի հետեւից լքեցին ամուրիների շարքը։ Հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, սակայն, դեռ շարունակում են մնալ միայնակ։ Համենայն դեպս, ընտրյալ ունենալու վերաբերյալ՝ լրագրողների հարցերին նրանք միշտ բացասական պատասխան են տալիս։ Ստորեւ ներկայացնում ենք նրանցից մի քանիսին։

Դերասան Սոս Ջանիբեկյանը ընտրյալ չունի։ Երբ NEWS.am STYLE-ը Սիրո տոների կապակցությամբ զանգահարել էր վերջինիս, նա ասաց, որ այժմ կողակից չունի։

Դերասանուհի Անի Երանյանը դերասան Մովսես Երեմյանից բաժանվելուց հետո դեռ շարունակում է մնալ միայնակ։

Երգիչ Էրիկը դարձյալ սիրո տոների կապակցությամբ մեզ հետ զրույցում ասել է, որ դեռ ընտրյալ չունի։

Երգչուհի Սոնա Շահգելդյանը պարբերաբար պնդում է, որ ընտրյալ ունի, սակայն նրան այդպես էլ ոչ ոք չի տեսել։ Ինչեւէ, ունի՞ նա ընկեր, թե՞ ոչ, փաստ է, որ նա դեռ ամուսնացած չէ։

Երգիչ Անդրեն NEWS.am STYLE-ի հետ զրույցում, շնորհավորելով կանանց Մարտի 8-ը, ասաց, որ երազում է, որ վերջապես սիրի եւ մեծարի այն միակին, ով կգրավի եւ կմտնի իր սիրտն ու երբեք չի լքի այն:

Երգիչ, դերասան Արման Նշանյանին դեռ չեն հասցրել նկատել որեւէ կնոջ ուղեկցությամբ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա նույնպես դեռ չի գտել իր կեսին։ Ի դեպ, երգիչը մեկ անգամ արդեն ամուսնացած եղել է։ Երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները նույնպես դեռ նորություն չունեն անձնական կյանքում։ 

Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանն իր հարսանիքը չեղյալ հայտարարելուց հետո շարունակում է միայնակ մնալ։

Երգիչ Նարեկ Բավեյանը կնոջից ամուսնալուծվելուց հետո դեռ չի գտել իր կեսին, թեեւ նրան հասցրել են նկատել մի աղջկա ուղեկցությամբ, որի մասին, սակայն, երգիչը նախընտրում է լռել։ Երգչուհի Աննա Խաչատրյանը եւս դեռ ընտրյալ չունի։

Երգչուհի Լիլուն դերասան Խորեն Լեւոնյանից բաժանվելուց հետո դեռ միայնակ է։

Երգչուհի Սոֆի Մխեյանի կողքին ոչ ոք չկա դեռ։ Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նույնպես ընտրյալ չունի։

Երգչուհի Ռիփփին պատրաստվում էր ամուսնանալ, սակայն բաժանվեց իր սիրեցյալից եւ դեռ նորություն չունի  անձնական կյանքում։ Դերասանուհի Մերի Մակարյանը, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, երգչուհիներ Անի Քրիստին, Շպռօտը, Օլգա Այվազյանը նույնպես ընտրյալ չունեն կամ էլ չեն շտապում կիսվել այդ նորությամբ։


News.am Style











(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 481 | | -Ավելացվել է՝ 12.03.2014/09:17
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն