17:25
Հայն իր ունեցվածքը կտակել է Թուրքիայի հանրապետությանը

Թուրքիայում ազգությամբ հայ հայտնի սպորտսմեն Գարիփ Էրքույումջուն իր ուղջ ունեցվածքը կտակել է Թուրքիայի սպրոտի գլխավոր վարչությանը։

Թուրքական Sabah-ը տեղեկացնում է, որ 2012-ին մահացած Գարիփ Էրքույումջուի կինը՝ Այթեն Էրքույումջուն հայտնել է, որ ինքը հաստատակամ է իրականացնել ամուսնու կտակը եւ աշխատում է իրավաբանների հետ՝ իրենց անշարժ գույքը եւ ֆինանսական միջոցները փոխանցելու Թուրքիայի սպորտի գլխավոր վարչությանը։

Թուրքիայի սպորտի եւ երիտասարդության նախարարությունը որոշում է կայացրել գնահատել հայ զույգի քայլերը՝ նրանց անունով որոշ սպորտային հաստատություններ անվանակոչելով։

Գարիփ Էրքույումջուն հանդիսացել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի ներկայացուցիչ։ Նա մահացել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ սրտի կաթվածից։

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 339 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 09.05.2014/17:25
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն